-
13.12.2013|
16:15
Կենտրոն վարչական շրջանում առատ ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվեցին նաև ողջ գիշեր: Շուրջօրյա գրաֆիկով իրականացվող աշխատանքները վերահսկում է անձամբ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
-
13.12.2013|
16:08
ՈՒկրաինական վերջին իրադարձությունների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ։
-
13.12.2013|
16:01
Անսովոր ամանորյա տոնածառը «աճել է» Florentine խանութի ցուցափեղկում:
Մի քանի հարյուր տիկնիկները հավաքվել են նվիրատվության նպատակով: Տոներից հետո խաղալիքները որպես բարեգործություն կնվիրվեն երեխաներին:
-
13.12.2013|
15:47
Կյանքի 61-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը:
Հ. Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
-
13.12.2013|
15:43
ՄԱԿ-ի հանձնաժողովի փորձաքննական արդյուքնները պարզել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք: Հանձնաժողովի անդամներն ընդհանուր առմամբ հետազոտել են քիմիական զենքի կիրառման մասին յոթ տեղեկություն:
Գլխավոր փորձագետ Ակի Սեյլսթրոմը նշել է, որ քիմիական գազ է օգտագործվել հինգ հարձակումների ժամանակ, որին զոհ են գնացել քաղաքացիներ և զինվորներ:
-
13.12.2013|
15:41
Այսօր երեկոյան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման 150-ամյակին: Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում:
-
13.12.2013|
14:15
Մայրաքաղաքում ընթանում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:
-
13.12.2013|
14:03
Արձակագիր Լևոն Խեչոյանի վիճակը ծանր է արդեն բավական ժամանակ: Նա մենակ կռիվ է տալիս իր հիվանդության դեմ, պայքարում ապրելու իր իրավունքի համար: Լևոն Խեչոյանի վիճակը, սակայն, չի բարելավվում, քանի որ Հայաստանի նման երկրի ստեղծագործողի համար սեփական առողջությանը հետևելը անորոշության օվկիանում անհույս լող տալու պես մի բան է:
-
13.12.2013|
13:33
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մոսկվայում, դեկտեմբերի 12-ին, հայտնի է դարձել Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիրը: «Տարվա նախագիծ» անվանակարգում հաղթել է Իրինա Նախովայի «Առանց անվանման» նախագիծը: «Առանց անվանման» նախագիծը բաղկացած է երեք մասից՝ տեսանյութից՝ «Առանց անվանման», «Ֆիգուրիստկաներից» և «Առաջնորդող կազմից»:
-
13.12.2013|
13:07
Առաջարկում ենք կարդալ Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ (ԱՐՏՈ) «Ցիկլիկ պսիխոզ կամ լաբիրինթոս մեկ գավաթում» պատմվածքը: